Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» առաջատար Ստեֆեն Կարին ներկայացրել է լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հնգյակի իր տարբերակը՝ ընդգրկելով Մեջիք Ջոնսոնին, Մայքլ Ջորդանին, Լարի Բյորդին, Շաքիլ Օ՝Նիլին եւ Թիմ Դանքանին, հաղորդում է ESPN-ը։
Ջոնսոնը «Լոս Անջելես Լեյքերսի» հետ դարձել է NBA-ի հնգակի չեմպիոն, Ջորդանը 6 անգամ է չեմպիոն դարձել «Չիկագո Բուլզի» հետ։ Բյորդը «Բոստոն Սելթիքսի» կազմում 3 անգամ է նվաճել տիտղոսը, Օ՝Նիլը քառակի չեմպիոն է՝ ներկայացնելով «Լեյքերսը», հետո «Մայամի Հիթը»։ Դանքանը «Սան Անտոնիոյի» հետ դարձել է լիգայի հնգակի չեմպիոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում