18:41  ,  24 հունվարի, 2020

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնայի» ու «Ռեալի» մրցակիցները 1/8 եզրափակիչում (ֆոտո)

Տեղի է ունեցել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

Կատալոնական «Բարսելոնան» 1/8 եզրափակիչում տանը կմրցի «Լեգանեսի» հետ, իսկ Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Սարագոսային»:

Մրցաշարի ֆավորիտներից Մադրիդի «Աթլետիկոն» 1/16 եզրափակիչում պարտություն էր կրել և դուրս մնացել պայքարից:

1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հունվարի 28-ին, 29-ին և 30-ին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English