17:48  ,  24 հունվարի, 2020

«Ուրարտուն» պարտվել է ռուսական «Արմավիրին»

Երեւանի «Ուրարտուն» ստուգողական հանդիպում է անցկացրել ռուսական «Արմավիրի» հետ, որը ներկայացնում է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնը (Ֆուտբոլային ազգային լիգա)։

Միակ գոլը 68-րդ րոպեին  անկյունայինի խաղարկումից հետո խփել է  Օլեգ Պոլյակովը։

Հաջորդ ստուգողական հանդիպումն «Ուրարտուն» կանցկացնի հունվարի 28-ին: Մրցակիցը կլինի Երևանի «Ալաշկերտն» է։ Խաղը տեղի կունենա «Ուրարտու» մարզաբազայում և կմեկնարկի ժամը 16։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում