17:05  ,  24 հունվարի, 2020

Թել Ավիվ․ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակիչում է

Թել Ավիվում (Իսրայել) անցկացվող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է եկել եզրափակիչ 73 կգ քաշային կարգում։

2018թ․ Եվրոպայի չեմպիոնը մեկնարկում հաղթել է չեխ Յակուբ Եչմինեկին։ Երկրորդ շրանում հայ մարզիկը պարտության է մատնել ալբանացի Մարկո Մադալոնիին, երրորդ շրջանում՝ ղազախ Սերիկ Ակիլբեկին։

Քառորդ եզրափակիչում Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է շվեդ Թոմի Մացիասին, իսկ կիսաեզրափակիչում՝ իսպանացի Սալվադոր Կասես Ռոկային։

Եզրափակիչում Կարապետյանի մրցակիցը կլինի իտալացի Ֆաբիո Բասիլեն։

Մրցաշարն օլիմպիական վարկանիշային է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում