16:50  ,  24 հունվարի, 2020

Չինացի Յու Վենյունը պաշտպանեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո)

Չինացի Յու Վենյունը պաշտպանեց շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ թայ-բրեյքում պարտության մատնելով 21-ամյա ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինային։

Արագ շախմատի չորս պարտիայի արդյունքում 28-ամյա Յու Վենյունը հաղթեց 2,5։1,5 հաշվով՝ 1 հաղթանակ, 3 ոչ ոքի։ 12 դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար էր 6։6։

Մրցախաղի առաջին հատվածն անցկացվեց Շանհայում, երկրորդը՝ Վլադիվոստոկում։ Մրցանակային հիմնադրամը 500 հազար եվրո էր։ Հաղթողը կստանա 55 տոկոսը։

Յու Վենյունը տիտղոսն առաջին անգամ նվաճել էր 2018թ․ մայիսին՝ հաղթելով չեմպիոն Տան Չժունին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում