15:36  ,  24 հունվարի, 2020

Օլիմպիական վարկանիշային մրցաշար․ Ֆերդինանդ Կարապետյանը 1/4 եզրափակիչում է

Թել Ավիվում (Իսրայել) անցկացվող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում քառորդ եզրափակիչ է հասել Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը 73 կգ քաշային կարգում։

2018թ․ Եվրոպայի չեմպիոնը մեկնարկում հաղթել է չեխ Յակուբ Եչմինեկին։ Երկրորդ շրանում հայ մարզիկը պարտության է մատնել ալբանացի Մարկո Մադալոնիին, երրորդ շրջանում՝ ղազախ Սերիկ Ակիլբեկին։

Քառորդ եզրափակիչում Ֆերդինանդ Կարապետյանի մրցակիցը կլինի շվեդ Թոմի Մացիասը։

Մրցաշարն օլիմպիական վարկանիշային է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում