15:17  ,  24 հունվարի, 2020

Սուլշեր․ Կլոպը չորս տարում է ստեղծել «Լիվերպուլի» այս թիմը

«Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմում ստեղծված վիճակին մասին։

«Բազմիցս ասել եմ, որ թիմի զարգացումը արագ տեղի չի ունենում, մեկ մոտեցմամբ շտկել դրությունը չի ստացվի։ Մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի ստացվի ձեռք բերել 8-10 խաղացողի։

Ակումբի ղեկավարությունն ինձ վստահել է։ Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կստացվի, եւ ղեկավարությունը կկարողանա տեսնել, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։

Յուրգեն Կլոպը չորս տարում է ստեղծել «Լիվերպուլի» այս թիմը, որը հիմա գրանցում է հաջողություններ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Անգլիայի առաջնության 24 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 34 միավորով 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում