14:45  +04,  24 հունվարի, 2020

«Լիվերպուլն» անպարտելի շարքով հավասարվեց «Չելսիին» Պրեմյեր լիգայի պատմության մեջ

Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլն» անպարտելի շարքը հասցրեց 40 հանդիպման։

Այդ ցուցանիշով «Լիվերպուլը» երրորդ տեղում հավասարվեց Լոնդոնի «Չելսիին», որը 40 հանդիպման անպարտելի շարք Պրեմյեր լիգայում ունեցել է 2004-2005 թվականներին։

Երկրորդ տեղում է «Նոթինգեմ Ֆորեսթը»՝ 42 հանդիպում 1977-1978 թվականներին։

Ռեկորդակիրը Լոնդոնի «Արսենալն» է՝ 49 հանդիպումների անպարտելի շարք 2003-2004 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ