Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է 1։2 հաշվով պարտությունը երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կուլտուրալ Լեոնեսայից» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում։
«Մենք ունենք բարձրակարգ թիմ, արդյունքներն էլ կլինեն։ Ես «Աթլետիկոյում» երբեք չեմ կորցրել աշխատելու ցանկությունը, Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո էլ ոչինչ չի փոխվի։
Այս խաղում գոլային պահեր ունեին Վիտոլոն, Սաուլը, Թոմասը, սակայն անհավանական խաղ ցուցադրեց մրցակցի դարպասապահը։ Մենք մեր պահերը չիրացրինք, իսկ մրցակիցը խաղաց համարձակ եւ գերազանց անցկացրեց հանդիպումը։ Միայն ես եմ պատասխանատու այս պարտության համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Маrca-ն։
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Կուլտուրալ Լեոնեսա» - «Աթլետիկո»՝ 2:1
Խուլիեն Կաստանիեդա, 83, Սերխիո Բենիտո, 108 - Անխել Կորեա, 62
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում