12:40  ,  24 հունվարի, 2020

AusOpen. Նովակ Ջոկովիչը 1/8 եզրափակիչում է, Սերենա Ուիլյամսը լքեց պայքարը

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Սերբ թենիսիստը մրցեց ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուի հետ եւ առավելության հասավ երեք սեթում։ 1 ժամ 25 րոպե տեւած պայքարն ավարտվեց 6:3, 6:2, 6:2 հաշվով։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ, որը 6:2, 6:3, 7:6 (9:7) հաշվով հաղթել է սերբ Դուշան Լայովիչին։

Ջոկովիչն այս մրցաշարի անցած տարվա հաղթող է։

Կանանց մենախաղում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը դուրս մնաց պայքարից։ Երրորդ շրջանում նա խաղաց չինացի Վան Ցյանի հետ եւ պարտություն կրեց 4:6, 7:6 (7:2), 5:7 հաշվով։ Australian Open-ի եռակի հաղթող Սերենա Ուիլյամսն առաջին անգամ է այսքան վաղ փուլում պարտվում այս մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում