12:08  ,  24 հունվարի, 2020

Լուկակուն նշել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառը

Միլանի «Ինտերի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու պատճառի մասին:

«Նախորդ մրցաշրջանը շատ ծանր ստացվեց ինձ համար: Ես հասկացա, որ ինձ փոփոխություն է անհրաժեշտ, իսկ այդ փոփոխությունը հնարավոր էր միայն թիմից հեռանալու դեպքում:

Նախորդ տարվա մարտին հանդիպում ունեցա ակումբի ղեկավարության հետ և տեղեկացրեցի թիմից հեռանալու ցանկության մասին: Վստահ եմ, որ ճիշտ որոշում եմ ընդունել»,- Լուկակուի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Ինտերի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 18 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում