11:41  ,  24 հունվարի, 2020

«Ինտերը» վերջնական համաձայնության է եկել Էրիկսենի տեղափոխության շուրջ

Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է Sky Italia-ն:

«Ինտերը» վերջնական համաձայնության է եկել «Տոտենհեմի» հետ: Միլանյան ակումբը 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց կվճարի 20 միլիոն եվրո:

Էրիկսենն «Ինտերի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով:

Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում