11:01  ,  24 հունվարի, 2020

Տիգրան Բարսեղյանը տեղափոխվեց «Աստանա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մարզական կարիերան կշարունակի ղազախական «Աստանայում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

26-ամյա հայ ֆուտբոլիստը հունվարի 15-ին «Աստանայի» հետ մեկնել էր Պորտուգալիա՝ մասնակցելու մարզումային հավաքի:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Տիգրան Բարսեղյանը ներկայացնում էր «Կայսարը», որի հետ դարձավ Ղազախստանի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում