Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Կուլտուրալ Լեոնեսայից» կրած պարտությունը:
«Այս տարիների ընթացքում երբեք ցանկություն չեմ ունեցել հեռանալ «Աթլետիկոյից»: Ոչ եզրափակիչներում կրած պարտությունները, ոչ էլ այս պարտությունն ինձ չեն ստիպի թողնել իմ աշխատանքը:
Այնուամենայնիվ, այս պարտության պատասխանատուն ես եմ: Պետք է ուսումնասիրենք մեր խաղը և հասկանանք՝ որտեղ ենք սխալվել»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտություն կրեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կուլտուրալ Լեոնեսայից» և դուրս եկավ պայքարից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում