10:51  ,  24 հունվարի, 2020

Սիմեոնե. Պարտության պատասխանատուն ես եմ

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Կուլտուրալ Լեոնեսայից» կրած պարտությունը:

«Այս տարիների ընթացքում երբեք ցանկություն չեմ ունեցել հեռանալ «Աթլետիկոյից»: Ոչ եզրափակիչներում կրած պարտությունները, ոչ էլ այս պարտությունն ինձ չեն ստիպի թողնել իմ աշխատանքը:

Այնուամենայնիվ, այս պարտության պատասխանատուն ես եմ: Պետք է ուսումնասիրենք մեր խաղը և հասկանանք՝ որտեղ ենք սխալվել»,- Սիմեոնեի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտություն կրեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կուլտուրալ Լեոնեսայից» և դուրս եկավ պայքարից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում