02:29  ,  24 հունվարի, 2020

Իսպանիայի գավաթ. «Աթլետիկոն» պարտվեց երրորդ դիվիզիոնի թիմին և դուրս մնաց պայքարից

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա հանդիպում անցկացրեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Կուլտուրալ Լեոնեսայի» դեմ: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը պարտություն կրեց և դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից:

«Աթլետիկոյի» կազմից աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Անխել Կորեան: «Լեոնեսայից» գոլերի հեղինակ դարձան իսպանացի պաշտպան Խուլիեն Կաստանիեդան և իսպանացի հարձակվող Սերխիո Բենիտոն: 

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 24-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Կուլտուրալ Լեոնեսա» - «Աթլետիկո»՝ 2:1

Խուլիեն Կաստանիեդա, 83, Սերխիո Բենիտո, 108 - Անխել Կորեա, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում