10:20  ,  24 հունվարի, 2020

Բրունու Ֆերնանդեշի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողվել է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» չի հաջողվել համաձայնության գալ պորտուգալական «Սպորտինգի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի տեղափոխության շուրջ, հաղորդում է Goal.com-ը:

25-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Սպորտինգը» պահանջել է 80 միլիոն եվրո, սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հրաժարվել է այդքան գումար վճարել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆերնանդեշի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 60.5 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը «Սպորտինգը» կազմում 27 խաղում դարձել է 15 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում