00:13  ,  24 հունվարի, 2020

«Արարատ-Արմենիան» ձեռք է բերել նիգերիացի հարձակվողի

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոյի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Յուսուֆ Օտուբանյոն նախկինում հանդես է եկել սլովակական «Ժիլինա», ավստրիական «Ռայնդորֆ Ալտախ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ», ավստրիական «ԼԱՍԿ» և մի շարք այլ ակումբներում:

«Ժիլինայի» կազմում 27-ամյա հարձակվողը դարձել է Սլովակիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում