21:51  ,  23 հունվարի, 2020

Նադալը պատահմամբ հարվածել է գնդակ մատուցող աղջկա դեմքին, այնուհետև համբուրել նրան

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Ռաֆայել Նադալը մրցել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հետ:

Մրցախաղի ընթացքում Նադալը պատահմամբ հարվածել է գնդակ մատուցող աղջկա դեմքին, այնուհետև մոտեցել նրան, ներողություն խնդրել և համբուրել:

Իսպանացի թենիսիստը 2 ժամ 30 րոպե տևած պայքարում Դելբոնիսին հաղթել է 6:3, 7:6, 6:1 հաշվով և դուրս եկել երրորդ շրջան, որտեղ նրա մրցակիցը կլինի իր հայրենակից Պաբլո Կորենյո-Բուստան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում