00:32  ,  24 հունվարի, 2020

Կառլոս Տևեսը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը, հնարավոր է, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը Տևեսին դիտարկում է որպես վնասվածք ստացած անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին փոխարինող:

Կառլոս Տևեսը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2007-2009 թվականներին:

Արգենտինացի հարձակվողը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել 2018 թվականի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանում Տևեսը 10 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում