22:46  ,  23 հունվարի, 2020

ՄԼՍ-ը ներկայացնող թիմերը հետաքրքրված են Օզիլի տեղափոխությամբ

Լոնդոնի «Արսենալի» ազգությամբ թուրք կիսապաշտպան Մեսութ Օզիլը, հնարավոր է, մարզական կարիերան շարունակի ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունում:

Washington Post-ի հաղորդմամբ՝ Օզիլի ծառայություններով հետաքրքրված են ՄԼՍ-ի գրեթե բոլոր առաջատար թիմերը, որոնցից «Դի Սի Յունայթեդի» ներկայացուցիչները ժամանել են Լոնդոն՝ բանակցելու 31-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ:

Օզիլի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Օզիլը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում