20:43  ,  23 հունվարի, 2020

Նուրմագոմեդովը 2020-ի երկրորդ մենամարտը կանցկացնի ամռանը

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը հայտարարել է, որ 31-ամյա մարզիկի այս տարվա երկրորդ մենամարտը նախատեսվում է անցկացնել ամռանը:

«Չենք բացառում ամռանը մենամարտ անցկացնելու հնարավորությունը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա օգոստոսին»,- Մագոմեդովի խոսքը փոխանցում է Матч ТВ-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում