Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ռիզվան Մագոմեդովը հայտարարել է, որ 31-ամյա մարզիկի այս տարվա երկրորդ մենամարտը նախատեսվում է անցկացնել ամռանը:
«Չենք բացառում ամռանը մենամարտ անցկացնելու հնարավորությունը: Կարծում եմ՝ դա տեղի կունենա օգոստոսին»,- Մագոմեդովի խոսքը փոխանցում է Матч ТВ-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաբիբ Նուրմագոմեդովն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկի մրցակիցը կլինի ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում