19:17  ,  23 հունվարի, 2020

Ազարը վերսկսել է մարզումները գնդակով

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարը շուտով պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ, տեղեկացնում է Marca-ն:

Հունվարի 23-ին 29-ամյա հարձակվողը վերսկսել է մարզումները գնդակով, և սպասվում է, որ Ազարն արդեն առաջիկա օրերին մարզում կանցկացնի ընդհանուր խմբում:

Էդեն Ազարը վնասվածք էր ստացել նոյեմբերի վերջին տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղում:

Ազարի վերադարձը խաղադաշտ նախատեսվում է փետրվարի 1-ին տեղի ունենալիք «Աթլետիկոյի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում