09:09  ,  24 հունվարի, 2020

Հայաստանի հավաքականի խաղացողը տեղափոխվեց «Ժետիսու»

Հայաստանի հավաքականի եւ «Ալաշկերտի» պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան կշարունակի Ղազախստանում։ NEWS.am Sport-ին հայտնի դարձավ, որ 30-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Ժետիսուի» հետ։

Հայկ Իշխանյանը փորձաշրջան է անցել ղազախական թիմում, որը հավաք է անցկացրել Թուրքիայում։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է նաեւ Ադրբեջանի «Ղարաբաղի» հետ ստուգողական հանդիպման։

Հայաստանի հավաքականում Հայկ Իշխանյանը մասնակցել է 12 հանդիպման, խփել 1 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում