15:47  ,  23 հունվարի, 2020

ԵԱ․ Սլավիկ Հայրապետյանը եզրափակիչում է

Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիչ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում գրավել է 20-րդ տեղը եւ իրավունք է նվաճել մասնակցել ազատ ծրագրին։

Ռուսաստանը ներկայացնող Արթուր Դանիելյանը կարճ ծրագրում գրավել է երրորդ տեղը։

Կանանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Անաստասիա Գալուստյանը (հունվարի 24), պարային զույգերի պայքարում՝ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը (հունվարի 23)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում