15:15  ,  23 հունվարի, 2020

Ղազախական «Կիզիլ-Ժարում» փորձաշրջան անցած Արսեն Բեգլարյանը պայմանագիր չի կնքել

Հայաստանի հավաքականի 26-ամյա դարպասապահ Արսեն Բեգլարյանը Թուրքիայում փորձաշրջան է անցել ղազախական «Կիզիլ-Ժարում», մասնակցել է նաեւ ստուգողական հանդիպման։ Սակայն Պետրոպավլովսկի թիմի մոլդովացի գլխավոր մարզիչ Վյաչեսլավ Ռուսնակը որոշել է այլ տարբերակ փնտրել դարպասապահի դիրքի ուժեղացման համար, հաղորդում է Vesti.kz-ն։ Արսեն Բեգլարյանը պայմանագիր չի կնքել։

«Կիզիլ Ժարը» Ղազախստանի Առաջին լիգայի հաղթողն է եւ հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Պրեմյեր լիգայում։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Արսեն Բեգլարյանը հանդես էր գալիս Բելառուսի «Դնյապրոյում», մասնակցեց 9 հանդիպման, բաց թողեց 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում