12:46  ,  23 հունվարի, 2020

Մբապեն դեղին քարտ է ստացել ձեռքով գոլ խփելու փորձի համար

Ֆրանսիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղում ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն փորձել է ձեռքով գոլ խփել, ինչի համար զգուշացվել է դեղին քարտով։

21-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի հետ բախումից հետո ընկել է եւ փորձել է ձեռքով հրել գնդակը, սակայն մրցավարը նկատել է պահը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այդ խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ռեյմսին»։

Եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Լիոնի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում