02:07  ,  23 հունվարի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրորդ անընդմեջ պարտությունը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Բարնլիին»: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց:

«Բարնլիի» կազմից գոլերի հեղինակ դարձան նորզելանդացի հարձակվող Քրիս Վուդը և անգլիացի հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը:

«Մանչեսթեր Յունայթեդը» նախորդ տուրում պարտություն էր կրել փոխչեմպիոն «Լիվերպուլից»:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» հիմա 34 միավորով 5-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարնլի»՝ 0:2

Քրիս Վուդ, 39, Ջեյ Ռոդրիգես, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում