01:46  ,  23 հունվարի, 2020

«Յուվենտուսը» հաղթեց «Ռոմային» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Ռոմայի» հետ: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով կիսաեզրափակիչ:

26-րդ րոպեին Գոնսալո Իգուաինի փոխանցումից հետո հաշիվը բացեց «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: 38-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Յուվենտուսի» երրորդ գոլը խփեց իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին: 50-րդ րոպեին «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել «Ռոմայի» հայտացուցակից:

Ավելի վաղ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր էր ձեռք բերել «Նապոլին», որը 1:0 հաշվով հաղթանակ էր տարել «Լացիոյի» նկատմամբ:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 3:1

Կրիշտիանու Ռոնալդու, 26, Ռոդրիգո Բենտանկուր, 38, Լեոնարդո Բոնուչի, 45+2 - Ջանլուիջի Բուֆոն, 50 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում