11:45  ,  23 հունվարի, 2020

«Լեռնային Արցախը» հավաք կանցկացնի Ստեփանակերտում

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լեռնային Արցախը» հունվարի 24-ից 29-ը Ստեփանակերտում կանցկացնի առաջին ձմեռային հավաքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Թիմը հունվարի 11-ից վերսկսել է մարզումները՝ պատրաստվելով մրցաշրջանի գարնանային հատվածին։ Ակումբի գլխավոր թիմում փորցաշրջան են անցնում երիտասարդ խաղացողներ պատենական թիմից։

Առաջին խմբի առաջնության 17 տուրից հետո «Լեռնային Արցախը» 18 միավորով 12-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում