10:48  ,  23 հունվարի, 2020

Ռեշֆորդ․ Կվերադառնամ մինչեւ մրցաշրջանի ավարտը եւ կօգնեմ «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոստացել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հասցնի այս մրցաշրջանում դեռ դուրս գալ խաղադաշտ։ 22-ամյա ֆուտբոլիստն ունի մեջքի եւ ոտնաթաթի վնասվածքներ։ Սպասվում է, որ նա բաց կթողնի մոտ 4 ամիս։

«Ես կվերադառնամ մինչեւ մրցաշրջանի ավարտը եւ հույս ունեմ, որ կօգնեմ իմ թիմին տեղ գրավել լավագույն քառյակում»,- Թվիթերում գրել է Ռեշֆորդը։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում