00:31  ,  23 հունվարի, 2020

Կիկե Սետիենի հետխաղյա մեկնաբանությունը

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Իբիցային» հաղթելուց և հաջորդ փուլի ուղեգիր ձեռք բերելուց հետո հայտարարել է, որ դժգոհ է իր թիմի ցուցադրած խաղից:

«Իհարկե, ինձ դուր չեկավ այն, ինչ ես տեսա խաղադաշտում, սակայն այսպիսի հանդիպումներն օգնում են հասկանալ սխալներն ու ուղղել դրանք:

Բավականին դժվար հանդիպում ստացվեց, քանի որ մրցակիցն ամուր պաշտպանություն էր ստեղծել, սակայն մենք կարողացանք ճանապարհներ գտնել և 2 գոլ խփել»,- Սետիենի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Իբիցայի» նկատմամբ: «Բարսելոնայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում