12:11  ,  23 հունվարի, 2020

Մինո Ռայոլա․ Հիմա Պոգբան դժբախտ է «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան խոսել է իր հաճախորդի ապագայի մասին։

«Ես ակնկալում եմ, որ իմ խաղացողները կլինեն երջանիկ։ Նաեւ ակնկալում եմ, որ ակումբները նույնպես կլինեն երջանիկ։ Չեմ ցանկանում խոսել, թե ինչ կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Հիմա Պոգբան դժբախտ է «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ չի խաղում։ Բայց նա ընտրել է այս ակումբը։ Լինենք ազնիվ․ բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին տարիներին չիրացրեց իր հավակնությունները։

Ամռանն ամեն ինչ պարզ կլինի։ Եթե Պոգբան դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» ծրագրերում է, կամ ակումբը Պոգբայի ծրագրերում է՝ կերեւա»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Պոգբան այժմ վերականգնվում է ոտնաթաթի վիրահատությունից հետո։ Այս մրցաշրջանում նա բաց է թողել ավելի քան երեք ամիս։ Անգլիայի ընթացիկ առաջնությունում աշխարհի չեմպիոնը մասնակցել է 7 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում