00:11  ,  23 հունվարի, 2020

Մբապեն նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտների մասին:

«Ինձ զարմացնում է «Յուվենտուսի» խաղը: Նրանք Ռոնալդուի հետ էլ ավելի ուժեղ են դարձել և կարող են պայքարել չեմպիոնության համար:

Բացի «Յուվենտուսից», Չեմպիոնների լիգայում ֆավորիտներ են «Ռեալը», «Բարսելոնան» և «Լիվերպուլը»»,- Մբապեի խոսքը փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի Դորտմունդի «Բորուսիայի», «Ռեալը»՝ «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլն»՝ «Աթլետիկոյի», իսկ «Բարսելոնան»՝ «Նապոլիի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում