23:05  ,  22 հունվարի, 2020

«Յուվենտուս» - «Ռոմա». Թիմերի մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» տանը կընդունի «Ռոմային»: 

Մաուրիցիո Սարին և Պաուլու Ֆոնսեկան հրապարակել են իրենց թիմերի մեկնարկային կազմերը:

«Յուվենտուս». Բուֆոն, Դանիլո, Բոնուչի, Ռուգանի, Ալեքս Սանդրո, Բենտանկուր, Պյանիչ, Ռաբիոտ, Կոստա, Իգուաին, Ռոնալդու:

«Ռոմա». Պաու Լոպես, Ֆլորենցի, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Դիավարա, Կրիստանտե, Չենգիզ, Պելեգրինի, Կլույվերտ, Կալինիչ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել «Ռոմայի» հայտացուցակից:

«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում