Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխությամբ:
El Chiringuito-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմը» 30 միլիոն եվրո է առաջարկել Բեյլի տրանսֆերային իրավունքի դիմաց, սակայն հստակ պատասխան չի ստացել Արքայական ակումբից:
30-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված են նաև Չինաստանի առաջնությունը ներկայացնող թիմեր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում