20:41  ,  22 հունվարի, 2020

«Տոտենհեմը» բանակցել է «Ռեալի» հետ Բեյլի տեղափոխության շուրջ

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխությամբ:

El Chiringuito-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմը» 30 միլիոն եվրո է առաջարկել Բեյլի տրանսֆերային իրավունքի դիմաց, սակայն հստակ պատասխան չի ստացել Արքայական ակումբից:

30-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեյլի ծառայություններով հետաքրքրված են նաև Չինաստանի առաջնությունը ներկայացնող թիմեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում