17:42  ,  22 հունվարի, 2020

Էրիկսենը «Տոտենհեմի» նախագահին հայտնել է թիմից հեռանալու ցանկության մասին

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հանդիպել է լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լեւիի հետ եւ հայտնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմից հեռանալու մտադրության մասին, հաղորդում է SkySports-ը։

27-ամյա դանիացի ֆուտբոլիստի համար Միլանի «Ինտերն» առաջարկել է 15 միլիոն եվրո, «Տոտենհեմը» պահանջում է 20 միլիոն եվրո։

Էրիկսենի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ ավարտվում է այս ամռանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում