16:23  +04,  22 հունվարի, 2020

ՖԻԴԵ-ն որակազրկել է Sivas Buruciye-ի թուրք կազմակերպիչին, որը Հայաստանի չեմպիոնին խնդրել էր հրաժարվել մասնակցությունից

Շախմատի կանանց Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը պատմել է, թե ինչ հանգուցալուծում է ստացել ադրբեջանցիների պահանջով Թուրքիայում 2019թ․ օգոստոսին անցկացված մրցաշարին իր չմասնակցելու հետ կապված միջադեպը: 

«ՖԻԴԵ-ն որակազրկել է Sivas Buruciye միջազգային մրցաշարի կազմակերպիչ, թուրք Մուսթաֆա Էրօգլուին 1 տարով: Նա չի կարողանա մրցաշարեր կազմակերպել: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ միայն կազմակերպիչն է որակազրկվել, իսկ ադրբեջանցի շախմատիստը, որն այդպիսի պահանջով էր հանդես եկել՝ ոչ:

Շախմատի Հայաստանի ֆեդերացիան եւս գտնում է, որ պետք է պատժվի նաեւ այդպիսի պահանջով հանդես եկած շախմատիստը: Այս հարցին դեռեւս ժամանակ չեմ ունեցել անդրադառնալ զբաղվածության պատճառով, բայց հետեւողական ենք լինելու, որ բոլորը ստանան իրենց պատիժը այս միջադեպի կապակցությամբ»,- պատմել է Մարիա Գեւորգյանը NEWS.am Sport-ի թղթակցին:

Հիշեցնենք, որ Մարիա Գեւորգյանին Sivas Buruciye Сhess Open-2019 միջազգային մրցաշարին մասնակցելու հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի կազմակերպիչ թուրք Մուսթաֆա Էրօգլուն խնդրել էր հրաժարվել մասնակցությունից ադրբեջանցի շախմատիստների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել էր Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ: 

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ