15:52  ,  22 հունվարի, 2020

Մարկուս Ռեշֆորդի վերադարձն այս մրցաշրջանում կասկածի տակ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը չի բացառել, որ վնասվածք ստացած Մարկուս Ռեշֆորդը չի հասցնի վերականգնվել այս մրցաշրջանում։ Անգլիայի հավաքականի հարձակվողի մասնակցությունը հունիս-հուլիսին անցկացվելիք Եվրո-2020-ին վտանգված է։

«Մարկուսը կստանա այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի լիարժեք վերականգնվելու համար։ Մենք մտադիր չենք ռսկի դիմել։ Մեր տրամադրության տակ է լավագույն բժշկական շտաբը երկրում։ Ես վստահ եմ՝ երբ Մարկուսը վերադառնա խաղադաշտ, նա 100 տոկոս առողջ կլինի»,- Սուլշերի խոսքը մեջբերում է BBC-ն։

22-ամյա հարձակվողը մեջքի վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում: Նա ունի նաեւ ոտնաթաթի վնասվածք։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, խփել 19 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում