14:45  ,  22 հունվարի, 2020

«Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի խաղացողը տեղափոխվեց «Բավարիա»

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Ալվարո Օդրիոսոլան տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»։ 24-ամյա ֆուտբոլիստը կնքել է կես տարվա վարձակալության պայմանագիր։

«Մենք որոշեցինք բավարարել մեր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խնդրանքը եւ ուժեղացնել պաշտպանության գիծը։

Շնորհակալ ենք «Ռեալի» ղեկավարությանը ընկերական, գործընկերային հարաբերությունների եւ հաջող բանակցությունների համար»,- ասել է «Բավարիայի» կառավարման խորհրդի ղեկավարը՝ մեկնաբանելով Օդրիոսոլայի տեղափոխությունը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Օդրիոսոլան մասնակցել է չորս հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում