14:14  ,  22 հունվարի, 2020

AusOpen․ Սերենա Ուիլյամսի, Նաոմի Օսակայի եւ Էշլի Բարթիի հաղթանակները

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Ամերիկացի մարզուհին մրցեց Սլովենիայի ներկայացուցիչ Տամարա Զիդանշեկի հետ եւ հաղթանակ տարավ 1 ժամ 18 րոպեում՝ 6։2, 6։3։ Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի չինացի Վան Ցյանը։

Australian Open-ի անցած տարվա հաղթող, ճապոնացի Նաոմի Օսական երկրորդ շրջանում 6։2, 6։4 հաշվով պարտության մատնեց չինացի Չժեն Սայսային։ Օսակայի հաջորդ շրջանում կխաղա 15-ամյա ամերիկացի Կորի Գաուֆի հետ։

Աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին նույնպես դուրս եկավ երրորդ շրջան՝ 6։1, 6։4 հաշվով հաղթեց սլովենացի Պոլոնա Հերցոգին 1 ժամ 6 րոպեում։ Էշլի Բարթին հաջորդ շրջանում կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում