13:43  ,  22 հունվարի, 2020

Երկրպագուների նետած գնդակի պատճառով մրցավարը չի գրանցել գոլը

Ֆուտբոլի Հոլանդիայի երկրորդ դիվիզիոնի հերթական տուրի «Բրեդա» - «Յոնգ ԱԶ» խաղում հյուրերի գոլը չի գրանցվել վտանգավոր գրոհի ընթացքում երկրպագուների նետած գնդակի պատճառով։

Մրցավարը իրավունք չի ունեցել գրանցել գոլը, քանի որ խաղադաշտում եղել է երկու գնդակ։

«Բրեդան» հաղթել է 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում