13:10  ,  22 հունվարի, 2020

«Օսասունան», «Խետաֆեն», «Բետիսն» ու «Էսպանյոլը» մասնակցել են պայմանավորված հանդիպումների Լա Լիգայում

Իսպանական «Օսասունայի» նախկին քարտուղար Անխել Վիզկայը դատարանում հայտարարել է, որ իր նախկին ակումբը 2012-2013 եւ 2013-2014 թվականների մրցաշրջանում մասնակցել է պայմանավորված հանդիպումների, որպեսզի պահպանի տեղը Լա Լիգայում, հաղորդում է AS-ը։

«Օսասունան» գումարներ է փոխանցել «Խետաֆեին» եւ «Բետիսին» հաղթանակների համար, «Էսպանյոլին»՝ ոչ ոքի արդյունքի համար։

Այժմ մեղադրանք է ներկայացվել «Օսասունայի» 6 նախկին ղեկավարների, «Բետիսի» 3 նախկին խաղացողներին, անշարժ գույքի 2 գործակալների, որոնք առնչություն են ունեցել գործարքներին։

Երեք ֆուտբոլիստներն են Ժորդի Ֆիգերասը, Խավի Տորեսը եւ Անտոնիո Ամայան, որոնք կանխիկ կաշառք են ստացել։

«Օսասունան» «Խետաֆեին» հաղթանակի համար վճարել է կանխիկ 400 հազար եվրո։ «Բետիսը» հաջորդ մրցաշրջանում ստացել է 250 հազար եվրո։

«Օսասունան» նաեւ 150 հազարական եվրո է վճարել «Վալյադոլիդին» եւ «Բետիսին», որպեսզի այդ թիմերը ձգտեն հաղթանակի համապատասխանաբար «Դեպորտիվոյի» եւ «Սելտայի» հետ խաղերում։ 2012-2013 թվականների մրցաշրջանում «Դեպորտիվոն» եւ «Սելտան» նույնպես պայքարում էին Լա Լիգայից դուրս չմնալու համար։

«Օսասունայի» նախկին քարտուղարը հայտնել է, որ անմիջապես համագործակցել է Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասի հետ, երբ կազմակերպությունը սկսել է հետաքննությունը։ Այդ խոստովանության շնորհիվ գործը հասել է դատարան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս