12:13  ,  22 հունվարի, 2020

Թեմի Աբրահամը վնասվածք է ստացել

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը վնասվածք է ստացել Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի «Արսենալի» դեմ խաղում, հայտնել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:

«Աբրահամը վնասվածք է ստացել, սակայն դրա լրջության մասին ես ավելին ասել չեմ կարող: Թեմին բուժզննում կանցնի, և ամեն ինչ պարզ կդառնա»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

22-ամյա Թեմի Աբրահամն ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում