11:50  ,  22 հունվարի, 2020

Լեմպարդ. Ստեղծած պահերով «Չելսին» հետ է մնում միայն «Լիվերպուլից»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալի» հետ գրանցված ոչ ոքին:

«Մենք շատ սխալներ թույլ տվեցինք և չկարողացանք հաղթել 10 խաղացողներով մնացած մրցակցին: Պետք է դասեր քաղենք այս խաղից և պատրաստվենք առաջիկա հանդիպումներին:

Մրցաշարային աղյուսակում «Չելսին» չորրորդն է, սակայն ստեղծած պահերով մենք հետ ենք մնում միայն «Լիվերպուլից»»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է SkySports-ը:

Հիշեցնենք, որ «Չելսի» - «Արսենալ» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում