01:43  ,  22 հունվարի, 2020

Իտալիայի գավաթ. «Նապոլին» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Նապոլին» տանը մրցեց «Լացիոյի» հետ: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ և ապահովեց տեղը մրցաշարի կիսաեզրափակիչում:

«Նապոլիին» հաղթանակ պարգևեց խաղի երկրորդ րոպեին իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեի խփած գոլը: 

Հանդիպման գլխավոր մրցավարը թիմերից մեկական ֆուտբոլիստի հեռացրեց խաղադաշտից: Կարմիր քարտի արժանացան «Նապոլիի» ալբանացի պաշտպան Էլսեիդ Հյուսայը և «Լացիոյի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Լեյվան:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Նապոլի» - «Լացիո»՝ 1:0

Լորենցո Ինսինյե, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս