10:43  ,  22 հունվարի, 2020

«Յուվենտուս» - «Ռոմա». Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» տանը կընդունի «Ռոմային»: 

Բուքմեյքերները չեն հավատում «Ռոմայի» հաղթանակին, որը գնահատվել է 6.00 գործակցով: Ոչ ոքին ստացել է 4.00, «Յուվենտուսի» հաղթանակը՝ 1.50 գործակիցը:

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի ընդգրկվել «Ռոմայի» հայտացուցակում:

Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում