10:10  ,  22 հունվարի, 2020

Լուիս Սուարեսը սկսել է վնասվածքից ապաքինման գործընթացը (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հունվարի 21-ին սկսել է ծնկի վնասվածքի բուժման կուրսը:

32-ամյա հարձակվողը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ անհամբեր սպասում է խաղադաշտ վերադառնալուն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լուիս Սուարեսը ենթարկվել է աջ ծնկահոդի վիրահատության և բաց կթողնի մոտ չորս ամիս:

View this post on Instagram

Empezando recuperación y con muchas ganas de estar de vuelta #siemprepositivo

A post shared by Luis Suarez (@luissuarez9) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում